5052 դիտում
15:27 19-10-2016
Մոսուլի ազատագրումը կարող է աղետով ավարտվել. The National Interest
Մոսուլի ազատագրման պայքարը կարող է ամբողջական աղետով ավարտվել իրաքյան բանակի ու ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի համար, հայտարարել է ԱՄՆ պաշտոնաթող գնդապետ Դենիել Դևիսը՝ The National Interest-ին տված հարցազրույցում։
Գնդապետի կարծիքով՝ չնայած օպերացիան 2 օր առաջ է սկսվել, արդեն իսկ կան նշաններ, որ կոալիցիային սպասվում են լուրջ խնդիրներ։ Մինչև օպերացիայի մեկնարկը պարզ էր, որ ԻՊ-ի դեմ պայքարող ուժերի առաջ ծառացած են բազմաթիվ քաղաքական ու դիվանագիտական խոչընդոտներ և դրանք հաղթահարելն ավելի դժվար կլինի, քան քաղաքում գրոհայինների դեմ պայքարելը։
Առաջին հերթին, ըստ նրա, Մոսուլի համար սկսված պայքարը կավարտվի աղետով հենց տեղի բնակիչների համար։ ՄԱԿ-ում էլ մտավախություն ունեն, որ 1 մլն մարդ ստիպված կլինի հեռանալ քաղաքից, իսկ միջազգային կազմակերպությունները ֆինանսական բավարար միջոցներ չունեն, որպեսզի ամբողջովին պատրաստվեն վատագույն սցենարին։
«Տպավորություն է ստեղծվում, որ Իրաքի իշխանությունները փորձում են նվազեցնել հումանիտար ճգնաժամը և կոչ են անում քաղաքացիներին չլքել իրենց տները, այլ ապաստան փնտրել քաղաքում»,-ընդգծել է Դևիսը։
Միևնույն ժամանակ ԻՊ-ը խոչընդոտում է Մոսուլից մարդկանց դուրս գալուն, չնայած իշխանությունները հայտարարել են, որ կապահովեն բնակիչներին ջրով, դեղորայքով, սննդով։ Այդուհանդերձ, գլխավոր խնդիրն այն է, որ ԱՄՆ-ն հույս ունի դրանով ավարտել իրաքյան պատերազմը։ Իրաքի զինված ուժերը 2014 թ-ին ԻՊ-ի հարձակումներից դեռ լիովին չեն վերակազմավորվել։ Քրդական փեշմերգի խմբավորումները հայտարարել են, որ իրենց հսկողության տակ են վերցնելու այն տարածքները, որոնք հետ կխլեն ԻՊ գրոհայիններից։ Իրանցի շիաներն էլ ատում են իրաքցի սուննիներին, ովքեր մի շարք խնդիրներ ունեն բաղդադյան կառավարության հետ, որտեղ գերակշռում են շիաները։ Իսկ Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, զավթել է հարևան երկու երկրներից հատվածներ և սպառնում է փլուզել կոալիցիան, մինչդեռ Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին էլ սպառնում է Թուրքիային պատերազմով։
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը Վաշինգտոնի կամակորության արդյունք է, որը ձգտում է ռազմական ուժի միջոցով բոլորին ենթարկել իրեն։ Բացի այդ, ԱՄՆ-ն փորձում է մշտապես բարդ իրավիճակներից դուրս գալու արագ որոշումներ կայացնել։
Նմանատիպ նյութեր
15675 դիտում
19:57 07-10-2016
«Լեռնային Ղարաբաղը պատրաստ է ևս մեկ պատերազմի». The National Interest
4343 դիտում
11:09 16-11-2020
ԱՄՆ հետախուզության 3 գլխավոր ձախողումները Լեռնային Ղարաբաղում. National Interest
1453 դիտում
21:43 23-09-2024
Ադրբեջանը չի թաքցնում, որ ձգտում է ամբողջությամբ ոչնչացնել հայերին. The National Interest
Այս բաժնից
1120 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
901 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1108 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին