211652_close_icon
views-count41310 դիտում article-date 16:07 19-10-2016

Շղթայական ավտովթար Երևանում. 34-ամյա վարորդը՝ MAZ-ով մի քանի ավտոմեքենայի ջարդի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 14:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ Մատենադարանի մոտ, Արմավիրի բնակիչ, 34-ամյա Սարգիս Սիմոնյանը կայանել է իր վարած MAZ մակնիշի 35 AT 945 ավտոբուսը՝ քաշելով ձեռքի արգելակը: Երբ իջել է մեքենայից, ավտոբուսը սկսել է շարժվել, վարորդը փորձել է նորից նստել այն և այդ պահին հայտնվել Է ВАЗ 2103 մակնիշի 61 OL 105 համարանիշի ավտոմեքենայի և ավտոբուսի արանքում, սակայն չի կարողացել նստել ավտոբուսը, իսկ ավտոբուսը շարունակել է ինքնուրույն ընթանալ և հարվածել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 34 FT 748 համարանիշի, Volkswagen մակնիշի 35 CP 651 համարանիշի և BYD մակնիշի 33 LT 855 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր