2279 դիտում
20:35 19-10-2016
Բելգիան Ռուսաստանից բացատրություններ է պահանջում
Բելգիայի փոխվարչապետ Դիդիե Ռեյնդերսը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի կողմից հնչող մեղադրանքների, այն է՝ Սիրիայի խաղաղ բնակչությանը ռմբակոծելու առնչությամբ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Բելգիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Դիդիե Վանդերհասելտին։
«Դիդիե Ռեյնդերսը ասել է, որ ռուս դեսպանին կհրավիրի բացատրություններ տալու»,- ասել է Բելգիայի արտգործնախարարության ներկայացուցիչը։ Վերջինս՝ զրուցելով լրագրողների հետ, ընդգծել է, որ Բելգիայի ռազմական ինքնաթիռները չեն եղել տվյալ շրջանում այդ ժամանակ։
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանը մեղադրել էր Բելգիային Սիրիայի Հալեպ նահանգի Հասաջեք շրջանի բնակելի թաղամասերին ավիահարված հասցնելու մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը իր կայքում։ «Ռմբակոծության հետևանքով քանդվել է 2 բնակելի տուն, սպանվել է 6 և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել ևս 4 մարդ»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ Ռուս զինվորականները պնդում են, որ հարվածի պահին նկատվել է Բելգիայի թագավորական ռազմաօդային ուժերին պատկանող երկու F-16 կործանիչ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
799 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1273 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
808 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել