211652_close_icon
views-count3094 դիտում article-date 22:17 19-10-2016

Բեռլինում մեկնարկեց «Նորմանդական քառյակի» առաջնորդների հանդիպումը

Բեռլինում մեկնարկել են «նորմանդական քառյակի» երկրների առաջնորդների բանակցությունները։ Այս մասին հայտնում է RBC-ն: Հանդիպմանն առաջինը ներկայացել է Պորոշենկոն, իսկ վերջինը՝ Պուտինը։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը անցկացվում է դաշնային կանցլերի գերատեսչությունում։ Հանդիպմանը կողմերը կքննարկեն Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև անդրադարձ կկատարվի Սիրիայի իրավիճակին:  Նշենք, որ նախօրեին կանցլեր Մերկելն ասել էր, թե հանդիպումից հրաշքներ չի սպասում: Նորմանդական քառյակի առաջնորդների հանդիպմանն ընդառաջ Բեռլինի կենտրոնում ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգությունը: Տեղակայվել են ոստիկանական լրացուցիչ ուժեր, լրացուցիչ արգելափակոցներ են տեղադրվել կանցլերի գերատեսչության և Բրանդենբուրգյան դարպասների մոտ:

Նմանատիպ նյութեր