211652_close_icon
views-count3256 դիտում article-date 10:04 20-10-2016

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ամբողջ տարածքում հոկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է: Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Վանաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին, Ճամբարակ - Բերդ հատվածում և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր