20696 դիտում
11:12 20-10-2016
Երևանում 22-ամյա վարորդը Mitsubishi Montero-ով բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ, 22-ամյա Գևորգ Մարգարյանը իր վարած Mitsubishi Montero մակնիշի 34 ՕP 102 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Տ. Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ հարվածն այնքան ուժգին է եղել էլեկտրասյանը, որ անգամ բացվել են անվտանգության բարձիկները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+