211652_close_icon
views-count2800 դիտում article-date 14:27 20-10-2016

Փհենյանը հրթիռի անհաջող փորձարկում է կատարել

ԱՄՆ-ի զինված ուժերի ռազմավարական հրամանատարությունը երեկ երեկոյան հայտնել է, որ համակարգերն արձանագրել են Հյուսիսային Կորեայի տարածքից հրթիռի անհաջող փորձ, հաղորդում է Tass-ը։ Հայտարարության մեջ ասվում է, որ հրթիռն արձակվել է տեղի ժամանակով ժամը 17։00-ին, Հյուսիսային Կորեայի հյուսիս-արևմտյան Կուսոն քաղաքի մոտակայքից։ Ամերիկյան կողմը ենթադրում է, որ խոսքը գնում է միջին հեռահարության «Մուսուդան» բալիստիկ հրթիռի մասին։ Այն չի սպառնացել ԱՄՆ-ին։ Հարավային Կորեայի շտաբների ղեկավարների հանձնաժողովը նույնպես հաստատել է տեղեկությունը, որ Փհենյանը փորձ է արել հրթիռ արձակել, սակայն այն ձախողվել է։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևն արգելում է Հյուսիսային Կորեային ցանկացած գործունեություն ծավալել, որը կապված կլինի միջուկային զենքի ու նրա մատակարարման հետ։ Իսկ վերջին օրերին ՄԱԿ ԱԽ-ում քննարկվում է բանաձևի նախագիծ, որով կխստացվեն Փհենյանի դեմ պատժամիջոցները։

Նմանատիպ նյութեր