1190 դիտում
18:57 21-10-2016
ՀՀ կրթության և գիտության նախարարն այսօր ընդունել է Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Ողջունելով դեսպանին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հայ-իտալական բարեկամական հարաբերությունները, որոնք դարերի պատմություն ունեն, մեր երկրի համար կարևորվում են հատկապես` կրթամշակութային ոլորտում: Այդ համատեքստում` Լևոն Մկրտչյանը կարևորել է համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում հիմնականում զրույցը ծավալվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Իտալիայի Հանրապետության կրթության, համալսարանների և հետազոտությունների նախարարության միջև կրթության և գիտության ոլորտում առաջիկա շաբաթվա ընթացքում կնքվելիք համագործակցության հուշագրի ստորագրումը: Հուշագրի համաձայն` նախատեսվում է միջնակարգ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, ինչպես նաև հետազոտական հաստատությունների միջև ուղիղ կապերի հաստատում և զարգացում, ուսանողների, հետազոտողների փոխանակումներ` միմյանց կրթական և գիտական փորձառության փոխճանաչում: Հուշագիրը կնպաստի հետազոտողների և պրոֆեսորների միջև փորձի և հմտությունների փոխանակմանը, կօժանդակի դասընթացների, համատեղ սեմինարների, գիտաժողովների կազմակերպմանը, կխթանի համատեղ նախագծերի մշակմանն ու իրականացմանը:
Շնորհակալություն հայտնելով կրթության ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Ջովաննի Ռիչուլլին հույս է հայտնել, որ այդ հուշագրի ստորագրումը նոր թափ կհաղորդի գիտակրթական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը:
Նմանատիպ նյութեր
1480 դիտում
21:55 08-04-2016
ՀՀ կրթության և գիտության նախարարն այսօր ընդունել է Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին
2177 դիտում
17:23 09-09-2016
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
751 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1507 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա