1752 դիտում
23:09 21-10-2016
Լրագրողների 8-րդ համաժողովն ամփոփեց իր երկօրյա աշխատանքները Երևանում
Հոկտեմբերի 21-ին Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի աշկատանքները շարունակվեցին «Տեղեկատվական անվտանգության խնդիրներն արտակարգ իրավիճակներում» ինտերակտիվ քննարկումով, որին մասնակցում էին ոլորտի առաջատար փորձագետները:
Քննարկման մոդերատորն էր մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանը, կարևորելով ժամանակակից աշխարհում ռադիոյի դերը՝ որպես հուսալի տեղեկատվության աղբյուր, նշեց. « Ռադիոն եղել է, կա և մնում է տեղեկատվության տարածման ամենահուսալի, ամենակայուն համակարգերից մեկը: Ինչ վերաբերում է արտակարգ իրավիճակներում տեղեկատվական անվտանգության խնդիրներին՝ նշեմ, որ այսօր մենք ունենք բավարար փորձառու և պատրաստված կադրեր, տեխնիկական միջոցներ, և եթե խոսենք ապրիլյան պատերազմի ընթացքում մեր տեղեկատվական ակտիվությունից և գործունեությունից, ապա նշեմ, որ մենք կարողացանք աշխարհի տեղեկատվական ընհանուր հոսքերի մեջ առաջ տանել, ապացուցել մեր տեսակետներն ու դիրքորոշումը, միջազգային հանրությանը ներկայացնել իրական պատկերը, և դա վկայել է միջազգային մամուլը»:
«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը խոսեց այն մասին, թե ռազմաքաղաքական արտակարգ իրավիճակների ժամանակ ինչպիսի խնդիրներ կարող են ի հայտ գալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Հայկական սփյուռքի լրագրողական դաշտում: Նա անդրադարձավ նաև սոցիալական ցանցերում ճշգրիտ և օպերատիվ տեղեկատություն տարածելու հարցերին:
Մեդիա փորձագետ Միքայել Յալանուզյանը անդրադարձ կատարեց պատերազմական իրավիճակում լրագրողների գործունեության ազատություններին և սահմանափակումներին և առաջարկեց կարգավորել ոլորտը:
Ադրբեջանական մամուլի փորձագետ Անժելա Էլիբեկովան անդրադարձավ ադրբեջանական մամուլի ստահոդ քարոզչությանն ու կեղծարարությանը հակադարձելու մեխանիզմներին և ուղիներին:
Քննարկումներից հետո տեղի ունեցավ ակտիվ շահեկան քննարկումներ, մտքերի փոխանակություն:
Այնուհետև մեկնարկեց «Հեռուստատեսության, ռադիոյի և էլեկտրոնային մամուլի համագործակցության հեռանկարները» թեմայով չորրորդ նիստը, որը վարեցին Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, ՌԴ «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը, Չեխիայի «Օրեր» ամսագրի թղթակից Աննա Կարապետյանը, Հունաստանի «Արձագանք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արտո Դավթյանը:
Նմանատիպ նյութեր
874 դիտում
11:57 03-03-2024
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աջակցությամբ լրագրողների համար կազմակերպվել է երկօրյա դասընթաց
1523 դիտում
19:36 29-03-2014
Տեղի է ունեցել Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովն ու նախագահության հերթական նիստը
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1027 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր