211652_close_icon
views-count95547 դիտում article-date 14:24 22-10-2016

39-ամյա տականքը, ով սպանել է 22-ամյա ապագա բժշկին, դատարան տեղափոխվելիս թաքցնում էր իր հրեշավոր դեմքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ժամանակավոր պահման վայրից ոստիկանության Մաշտոցի բաժին տեղափոխվեց «Վան» հեռուստաստուդիայի տնօրեն, 39-ամյա Վահան Ղազարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Վարդան Կարապետյանը միջնորդություն է ներկայացնելու Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վ. Ղազարյանի նկատմամբ, ով կասկածվում է հոկտեմբերի 19-ին ապագա բժիշկ, 22-ամյա Լևոն Սահակյանին սպանելու մեջ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճիվաղին, երբ տեղափոխում էին ոստիկանություն, տականքը թաքցնում էր իր անճոռնի դեմքը։ Քիչ հետո ոստիկանության Մաշտոցի բաժնից ավագ քննիչի ուղեկցությամբ նրան տեղափոխելու են դատարան, որտեղ էլ սկսվելու է դռնփակ դատական նիստը և դատավորն այն անցկացնելուց հետո գնալու է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/21/99099/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 21-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ, 22-ամյա Լևոն Սահակյանը: Վերջինիս սպանելու նպատակով դանակի հարվածներ էր հասցրել «Վան» հեռուստաստուդիայի 39-ամյա տնօրեն Վահան Ղազարյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր