211652_close_icon
views-count114031 դիտում article-date 20:12 25-03-2022

Երևանում տականքը հրազենով սպանել է 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի ընտանիքին պատկանող «բոքսյոր» ցեղատեսակի շանը. ՖԵՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մեծն Նժդեհն ասել է. «Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»: 

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 24-ին, հայի տականքի ձեռքով Երևանում հրազենով սպանվել է «բոքսյոր»  ցեղատեսակի շունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության  Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում հետաքննիչ Կոստանդյանի կողմից  նյութեր են նախապատրաստվում երեկ Երևանում տեղի ունեցած  դեպքի փաստով:

Նոր Նորքի ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ Շահեն Զ.-ն  և հայտնել, որ  նույն օրը՝ ժամը 13:40-ից մինչև 19:50-ն ընկած ժամանակահատվածում  Մոլդովական  փողոցի՝ իրեն պատկանող տան տարածքում պահվող անձնական «բոքսյոր»  ցեղատեսակի շանը սատկացրել են՝ ըստ նախնական տեղեկությունների՝  հրազենով մի քանի անգամ կրակելով:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝  շունը պատկանում էր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված  Տիգրան  Զաքարյանի եղբորը՝ Դավիթին ու եղբոր մահից հետո մի բարեգործ իր շան ձագուկին նվիրել էր հերոսի եղբորը:

Երեխան այնքան կապված էր շան հետ, որ հաճախ նաև եղբոր շիրիմին էր այցելում շան հետ:

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Նոր Նորքի ոստիկանները  կհայտնաբերեն այդ ճիվաղին, ով համարձակվել է նախ ձեռք բարձրացնել կենդանու վրա, քաջ իմանալով, որ շունը պատկանում է հերոսի ընտանիքին:

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Տիգրան Շահենի Զաքարյանն է


[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր