18925 դիտում
19:31 23-10-2016
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Խաչի գյուտի տոնը
327 թվականին բյուզանդական Կոստանդիանոս կայսրի մայրը՝ Հեղինե կայսրուհին, Քրիստոսի խաչը գտնելու նպատակով այցելել է Երուսաղեմ։ Հուդա անունով մի հրեա օգնել է կայսրուհուն գտնել Գողգոթայի՝ Հիսուսի խաչվելու վայրը։ Որոնումներից հետո գտնվել են Քրիստոսի և նրա հետ խաչված երկու ավազակների խաչերը։
Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դրել են խաչերի վրա։ Երրորդի վրա պատանին հարություն է առել և ոտքի կանգնել. դրանով ճանաչվել է տերունական խաչը։
Խաչափայտի գյուտից հետո Հեղինե կայսրուհին բարեկարգել է Երուսաղեմի սրբազան վայրերը և Գողգոթայում Սուրբ Հարություն անունով տաճար կառուցել, որտեղ էլ հետագայում զետեղվել է Տիրոջ Խաչափայտը։ Այդ հրաշքից հետո Հուդա հրեան քրիստոնեություն է ընդունել և դարձել Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոս։ Հետագայում մոր՝ Աննայի հետ նահատակվել է։
Հայ եկեղեցին Խաչի գյուտը տոնում է հոկտեմբերի 23-ից 29-ը հանդիպող կիրակի օրը։ Հույներն այս տոնը միացրել են Խաչվերացի տոնին և կատարում են սեպտեմբերի 14-ին, իսկ կաթոլիկները՝ մայիսի 3-ին։
Նմանատիպ նյութեր
1832 դիտում
15:13 23-10-2022
Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչի գյուտի տոնը
1426 դիտում
12:49 02-07-2023
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը
1045 դիտում
09:28 23-06-2024
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը
Այս բաժնից
727 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1483 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա