21671 դիտում
18:43 23-10-2016
Ողբերգական դեպք Գավառ քաղաքում․ 62-ամյա տղամարդը տան տանիքում հոսանքահարվել և տեղում մահացել է
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Պահարեի փողոցի 12 տան տանիքում տղամարդու դի կա, և այն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գավառի թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատը, Սարգսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը։
Հրշեջները նշված տան տանիքից իջեցրել են նույն տան բնակիչ՝ 62-ամյա Աշոտ Հակոբյանի դին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վերջինս տանիքում վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ բարձրավոլտ (10 հազար վոլտ) հոսանքից հոսանքահարվել և տեղում մահացել է։
Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
96573 դիտում
10:18 19-08-2019
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է
Այս բաժնից
5200 դիտում
21:28 17-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (19.01.2025 թ․)