211652_close_icon
views-count4295 դիտում article-date 15:34 25-10-2016

Ֆրանսիայում առևանգել են Կաննի լավագույն 5 աստղանի հյուրանոցի նախագահ Ժաքլին Վեյրուին

Անհայտ անձինք Ֆրանսիայի Նիս քաղաքում առևանգել են Կանն քաղաքի լավագույն 5 աստղանի հյուրանոցը համարվող Grand Hotel-ի նախագահ, 76-ամյա Ժաքլին Վեյրուին։ Այդ մասին գրում է ֆրանսիական Point թերթը։ Հարձակումը կատարվել է երեկ առավոտյան, Նիսսում գտնվող նրա տան վրաԼ Ականատեսների վկայությամբ՝ անհայտ անձինք բռնել են իրենց զոհին, կապել աչքերը, արագ նստեցրել ավտոմեքենան ու տարել անհայտ ուղղությամբ։ Տեղի դատախազ Ժան Միշել Պրետրեն միջադեպը որակել է լուրջ հանցագործություն, բաց քրեական գործ՝ իրականացված կազմակերպված հանցախմբի կողմից։

Նմանատիպ նյութեր