3094 դիտում
17:19 26-10-2016
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Չինաստանի Հասարակական անվտանգության նախարարի տեղակալ Լի Վեյի գլխավորած պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հասարակական անվտանգության նախարարի տեղակալ Լի Վեյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց ՀՀ ոստիկանության և ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության փոխգործակցության դինամիկ զարգացումն ու խորացումը հանցագործությունների
կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ:
Լի Վեյը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստեց, որ Չինաստանի և Հայաստանի իրավապահների գործակցությունն ամրապնդվելու է, քանի որ ընդգրկում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ, մասնավորապես, հասարակական կարգի ապահովման, կիբերհանցավորության, անօրինական միգրացիայի և մարդկանց առևտրի, ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ համատեղ աշխատանքն արդյունավետ կլինի տեղեկատվական անվտանգության ապահովման, փորձաքրեագիտական հետազոտությունների և փորձաքննությունների, մասնագիտական դասընթացների
ու վերապատրաստման ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
***
Ընդունելությանը նախորդել էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի աշխատանքային հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հասարակական անվտանգության նախարարի տեղակալ Լի Վեյի գլխավորած պատվիրակության հետ:
Հունան Պողոսյանը գոհունակություն հայտնեց երկու գերատեսչությունների միջև 2015 թվականին Պեկինում կնքված համաձայնագրի դրույթների կենսագործման կապակցությամբ՝ նշելով, որ տեղի են ունեցել մի շարք գործնական հանդիպումներ չինացի գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկու գերատեսչությունների փոխգործակցության հարցեր, արձանագրություն է ստորագրվել ՀՀ ոստիկանությանը ոստիկանական սարքավորումներ և անհատույց օժանդակություն տրամադրելու վերաբերյալ, հայ իրավապահները մասնակցել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կազմակերպված մի շարք մասնագիտական դասընթացների, սերտացել է գործակցությունը հետախուզման, տնտեսական հանցագործությունների, ինչպես և կիբերհանցագործությունների ու թմրամիջոցների անօրինական շրջանառության բացահայտման ուղղությամբ:
Լի Վեյը հավաստեց, որ արդյունավետ փոխգործակցությունը նախանշված բոլոր ոլորտներում շարունակվելու է՝ ի շահ հանցավորության դեմ համատեղ պայքարի արդյունավետության:
Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հասարակական անվտանգության նախարարության միջև ստորագրվեց ահաբեկչության, կիբերհանցավորության և թմրամիջոցների անօրիանական շրջանառության դեմ պայքարի ոլորոտում համագործակցության համաձայնագիր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված