211652_close_icon
views-count3848 դիտում article-date 15:59 25-03-2015

Boeing -737 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել «Պուլկովո» օդանավակայանում

UTair ավիաընկերությանը պատկանող Boing -737 ինքնաթիռն այսօր արտակարգ վայրէջք է կատարել Սանկտ-Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում: «Ռոսավիացիա»-ից հայտնել են, որ թռիչքի ընթացքում աշխատել է շարժիչներից մեկի աշխատանքի դադարելու ազդանշանը: Օդանավը բերահաջող վայրէջք է կատարել: Ինքնաթիռը ուղևորվում էր Մոսկվայի «Վնուկովո»-ից դեպի Սանկտ-Պետերբուրգ: Նշենք, որ օդանավում եղել է 73 ուղևոր և անձնակազմի 6 անդամներ:

Նմանատիպ նյութեր