3761 դիտում
19:07 26-10-2016
Մոսկվայում «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսին միասնական տաղավարով մասնակցում են հայկական 6 ընկերություններ
Մոսկվայում՝ «Սկոլկովո» տեխնոպարկում, հոկտեմբերի 26-28-ն անցկացվում է «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովը, որին մեկ միասնական տաղավարով մասնակցում են հայկական 6 ընկերություններ՝ «Ար և Ար դիզայն քնսթրաքշն», «ԼայմՏեխ», «Ունիկում Ինժիներինգ», «ԵԻԱ Ինժինիրինգ», «Երևանի կապի միջոցների ԳՀԻ» ընկերությունները, ինչպես նաև Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ «Եվրասիական շաբաթը» կազմակերպել են ԵԱՏՄ անդամ երկրները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Մասնակից երկրները ներկայացնում են նոր տեխնոլոգիական արտադրության ձեռքբերումները:
Այսօր միջոցառման վայր են այցելել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ԵՏՀ ներքին շուկաների, ՏՀՏ Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերության Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին և ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան:
«Եվրասիական շաբաթ»-ի շրջանակում կազմակերպվում են նաև կլոր սեղաններ, թեմատիկ քննարկումներ, ինտերակտիվ շնորհանդեսներ:
Նմանատիպ նյութեր
2656 դիտում
18:00 19-02-2021
Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին
2691 դիտում
13:10 07-02-2017
Հայկական 12 գինեգործական ընկերություններ Մոսկվայում մասնակցում են «Պրոդէքսպո 2017» ցուցահանդեսին
Այս բաժնից
910 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
934 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
883 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը