211652_close_icon
views-count4215 դիտում article-date 16:59 27-10-2016

1988-ի երկրաշարժից փրկված, հաշմանդամ միայնակ մայրը դիմում է մեր օգնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1974 թվականին Սպիտակի շրջանի Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում ծնված Նելան Չարչյանը երկրաշարժի արհավիրքից փրկվածներից է: Չնայած այն բոլոր վերականգնողական բուժումներին ու վիրահատություններին, աղջիկը գամվեց հաշմանդամի սայլակին: Դեռ երկրաշարժից հետո, գերմանացի բարերարների կողմից աղջկան նվիրվեց գերմանական տնակ, սակայն նա անընդհատ գտնվում էր Կարմիր խաչում՝ նախատեսված բուժումներն ստանալու համար: Հետո անցավ աշխատանքի ԱԻՆ-ում, որպես 911 ծառայության օպերատոր և տեղափոխվեց Երևան: Կյանքը կարծես նրան գեղեցիկ անակնկալներ էր պատրաստել՝ հանդիպում է իր սիրուն, ունենում են փոքրիկ՝ Նարեկին, ով արդեն երկու տարեկան է, սակայն կրկին հարված՝ փոքրիկի հայրը նրանց լքում է, և Նելանը փոքրիկի հետ հաշմանդամի սայլակին գամված, վարձով բնակարանում մնում է միայնակ: Նորածին փոքրիկ, ընդամենը 130 000 դրամ աշխատավարձ, վարձու բնակարան 80 000 դրամ վարձաչափով, սակայն մայրացած աղջկան ոչինչ չի ընկճում, նրան մասամբ օգնում են թոշակառու ծնողները և կարողանում է հաղթահարել դժվարությունները: Կրկին հերթական հարված՝ հայրենի գյուղի նախկին գյուղապետ Պապոյանը, ով արդեն մահացել է, Նելանի սեփականություն համարվող տնակը տրամադրում է համագյուղացիներից Աշոտ Կյուրեղյանին, իբրև ժամանակավոր կացարան, սակայն վերջինս յուրացնելով աղջկա սեփականությունը, ինքն ունենալով իրենը, չի ցանկանում վերադարձնել տիրոջը: Նելանը մնալով անելանելի վիճակում դիմում է օրինապահ մարմիններին և հայրենակիցների աջակցությանը: Ովքեր ցանկանում են աջակցել այսքան դժվարությունների միջով անցած աղջկան, կարող են դրամական ներդրումներ կատարել ՎՏԲ Հայաստան բանկում բացված հաշվեհամարներին՝ [b]16046046880600 ՀՀ դրամ; 16046046880601 ԱՄՆ դոլար; 16046046880602 ԵՎՐՈ; 16046046880603 ՌԴ ռուբլի; SWIFT:ARMJAM22[/b] Նելան Չարչյանն ապրում է Դավիթաշեն գյուղի 8-րդ փողոցի 17 տանը: Նրա հեռախոսահամարն է՝ +[b]37494 032 009: [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր