2773 դիտում
16:47 27-10-2016
Երևանի քաղաքապետարանում քննարկվել են մշակութային արժեքների պահպանության հիմնախնդիրները
«Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների շրջանակում Մոսկվայի տանը կազմակերպվել է «Մշակութային ժառանգության արժեքների պետական պահպանության մեխանիզմներրը» խորագրով կլոր սեղան:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, Մոսկվայի քաղաքապետարանի, ինչպես նաև պատմամշակութային արժեքների պահպանմամբ և վերականգնմամբ զբաղվող մոսկովյան կառույցների ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում ներկայացվել են մշակութային արժեքների պահպանության հիմնախնդիրներն ու մեխանիզմները: Ռուսական կողմը ներկայացրել է Մոսկվայում վերջին տարիներին պատմամշակութային արժեք ներկայացնող տարբեր շինությունների վերականգնողական աշխատանքները, դրանց ընթացքն ու արդյունքները: Ներկայացվել են նաև խնդրով զբաղվող տարբեր կառույցների հետ փոխգործակցության մեխանիզմները:
Կողմերը հույս են հայտնել, որ կլոր սեղան-քննարկումը լավ հիմք կհանդիսանա հետագա համագործակցության՝ այդ թվում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման համար:
Նմանատիպ նյութեր
4100 դիտում
19:22 07-02-2019
Հայկական արժեքների պահպանության «ԿԱՄՔ» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ
1603 դիտում
16:28 26-04-2014
Պահպանության լավագույն ծառայող է ճանաչվել ոստիկանության Ապարանի պահպանության բաժանմունքի ծառայողը. տեսանյութ
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին