211652_close_icon
views-count3144 դիտում article-date 12:08 28-10-2016

Հարավային Կորեան ու Ճապոնիան Հյուսիսային Կորեայի մասին հետախուզական տվյալներով կփոխանակվեն

Հարավային Կորեայի ու Ճապոնիայի զինվորականները միմյանց կհաղորդեն Հյուսիսային Կորեայի վերաբերյալ հետախուզական տվյալներ, սակայն դա չի վերաբերի ռազմական օպերացիաների անցկացման համագործակցությանը։ Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Խան Մին Գուն։ «Կորեայ Հանրապետությունը նման համաձայնագրեր է կնքել մի շարք երկրների հետ, որոնցից մեկի հետ համագործակցությունը դուրս չի գալիս տեղեկատվության փոխանակման շրջանակներից»,-ասել է նախարարը։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հարավաին կորեան, այդուհանդերձ, փորձում է «հեռավորություն պահպանել» Ճապոնիայի հետ։ Նշվում է, որ երկու երկրների միջև նման պայմանավորվածություն է ձեռք բեևվել այս տարվա ապրիլին՝ կապված Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի սրացման հետ։ Ներկա պահին տեղեկատվական փոխանակում անցկացվում է Վաշինգտոնի հետ։

Նմանատիպ նյութեր