211652_close_icon
views-count2932 դիտում article-date 09:35 29-05-2017

Հարավային Կորեան հայտնել է Հյուսիսային Կորեայի իրականացրած նոր հրթիռային փորձարկման մասին

Փհենյանը նոր հրթիռային փորձարկում է իրականացրել։ Այդ մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, հայտնել է Հարավային Կորեայի ԶՈՒ շտաբների ղեկավարների միավորված կոմիտեն։ Նշվում է, որ հրթիռի տիպը դեռևս չի պարզվել։ Հարավկորեական Ronhap գործակալության տվյալներով՝ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե ինը ազգային անվտանգության խորհուրդ է գումարել այդ առնչությամբ։ Հրթիռն արձակվել է Հյուսիսային Կորեայի Վոնսան առափնյա քաղաքի մոտակայքից։ Ամենայն հավանականությամբ, այն բալիստիկ է եղել և ընկել է Ճապոնիայի տնտեսական գոտում։

Նմանատիպ նյութեր