4721 դիտում
16:50 28-10-2016
Կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
«Այսօր մենք հավաքվել ենք քննարկելու, թե ինչ ակնկալիքներ ունենք այս հիմնադրամից, վեր հանել այն խնդիրները, որոնք առկա են այս ոլորտում և առաջարկել դրանց լուծման ուղիները», - ողջունելով նիստի մասնակիցներին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Անդրադառնալով հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներին` նախարարը շեշտել է, որ արդյունավետ աշխատանքի ապահովման համար այն պետք է ակտիվորեն համագործակցի ոչ միայն պետական, այլև մասնավոր հատվածի հետ: Նախարարը նշել է, որ հիմնադրամի աշխատանքներում ընդգրկեն նաև Խաղողագործների միության անդամներին:
Ներկայացնելով խաղողագործության բնագավառում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերը` նախարարը, մասնավորապես, տեղեկացրել է, որ Պարենի և գյուղատնտեսդության կազմակերպության (FAO) կողմից ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում փորձնական «Ֆիլոքսերավարակի նկատմամբ կայուն պատվաստակալների աճեցման» ծրագրով հիմնվել է տնկարան, որում ներկայացված են խաղողի ֆիլոքսերակայուն տնկիներ:
Այնուհետև խորհրդի անդամները ներկայացրել են առաջարկներ խաղողագործության և գինեգործության ոլորտների զարգացման վերաբերյալ: Մասնավորապես, նրանք ընդգծել են Հայաստանում գինեգործական տուրիզմի խթանման կարևորությունը` նշելով, որ այսօր մեր երկրում ստեղծվել են բավարար նախադրյալներ գինու տուրիզմի զարգացման համար:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խաղողի մթերման կազմակերպմանը: Շեշտելով, որ այսօր իսկ հարկավոր է միջոցներ ձեռնարկել հաջորդ տարվա ընթացքում մթերումների հետ կապված խնդիրներից խուսափելու համար` նախարարն առաջարկել է, որպեսզի խաղող վերամշակող ընկերությունները գալիք տարվա մարտ-ապրիլ ամիսներին կազմեն խաղողի մթերման պահանջարկի վերաբերյալ հաշվարկներ, սկսեն պայմանագրեր կնքել խաղողագործների հետ, որպեսզի նախապես հնարավորություն ունենան անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել խաղողի ավելցուկի իրացման խնդիրը լուծել ուղղությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գինու մշակույթի ձևավորման, զարգացման և առաջմղման հարցերը: Այդ նպատակով նախատեսվել է Երևանի կենտրոնում կազմակերպել հայկական գինիների ցուցահանդես-համտես և պատրաստել «Հայաստանը` գինու պատմական երկիր» խորագրով տեսանյութեր:
Անդրադարձ է կատարվել նաև օրենսդրական դաշտի բարելավման խնդրին:
Հիմնադրամի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում խաղողագործության զարգացմանը, հայկական գինու արտադրության և արտահանման ծավալների մեծացմանը, ինչպես նաև միջազգային շուկայում տեղական գինեգործական արտադրանքի վարկանշի բարձրացմանն ու հանրայնացմանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Նմանատիպ նյութեր
2992 դիտում
18:26 04-08-2016
Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը
1695 դիտում
23:20 06-05-2019
Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
1759 դիտում
20:40 18-09-2019
Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիﬓադրաﬕ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին