211652_close_icon
views-count1968 դիտում article-date 11:55 29-10-2016

Բրազիլիայի դատախազությունը սկսել է հետաքրքրվել Դոնալդ Թրամփի ընկերություններից մեկի գործունեությամբ

Բրազիլիայի իշխանությունները հայտարարել են, եր հետաքննություն են անցկացնելու մի գործարքի վերաբերյալ, որին մասնակից է եղել ՍՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփին պատկանող կոնսորցիումներից մեկը, հաղորդում է BBC-ն։ Իշխանությունների կարծիքով՝ ընկերությունը կարող էր չհիմնավորված առավելություններ ստացած լինել գործարքում։ Ինչպես հայտնել է Բրազիլիայի դատախազությունը, կասկածները պայմանավորված են Ռիո-դե-Ժանեյրոյի նավահանգստի՝ Պորտո Մարավիլայի վերականգնման աշխատանքներով։ Օլիմպիադայից առաջ Ռիոյում նավահանգստի տեղում կառուցվել էին հրապարակ, մի քանի թանգարաններ ու գրասենյակներ։ Նախագիծն արժեցել էր 2.5 մլրդ դոլար։ Հայտնի է, որ հողատարածքը գնել էր FGTS նպաստային հիմնադրամը, որը ղեկավարվում է Caixa Economica Federal պետական բանկի կողմից։ Դտախազ Անսելմո Լոպեսի խոսքով՝ պայմանագրի իրականացնող կողմին ընտրելիս բանկը կասկածելի պայմաններում հակվել է դեպի Թրամփին պատկանող ընկերություններին։ Բրազիլիայի դատախազությանը մնում է հետաքննություն անցկացնել։

Նմանատիպ նյութեր