3816 դիտում
20:42 30-10-2016
Եվրոպան և Ռուսաստանը պետք է աշխատեն Երևանի և Բաքվի հետ ԼՂ հակամարտության գոտում լարվածության թուլացման համար
Եվրոպան և Ռուսաստանը պետք է աշխատեն Հայաստանի և Ադրբեջանի հետ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման դեպքերը կրճատելու նպատակով: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ Ալբերտ Վայլերը:
«Ե՛վ մենք՝ եվրոպացիներս, և՛ Ռուսաստանը, պետք է աշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ այդպիսի դեպքերը կրճատելու համար,- ասել է նա, խոսելով ապրիլյան պատերազմի մասին:- Օրինակ՝ ապրիլյան դեպքերից հետո Գերմանիան, որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, բանակցեց Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Դա նաև բերեց լարվածության թուլացման: Գերմանիայի քաղաքական գործիչները, և ես նրանց թվում, փորձում ենք երկխոսություն վարել երկու երկրների հետ համատեղ լուծում գտնելու համար»:
Նմանատիպ նյութեր
987 դիտում
18:40 16-05-2015
Չինաստանը պետք է ջանքեր թափի Հարավ-Չինական ծովում լարվածության թուլացման ուղղությամբ. Քերրի
3795 դիտում
15:59 25-10-2018
Հակամարտության կողմերը պետք է աշխատեն միմյանց հետ , և ի վերջո նրանք պետք է կարողանան գտնել լուծումը. Ջոն Բոլթոն
940 դիտում
16:32 09-06-2024
Ֆրանսիան և ԱՄՆ-ն կշարունակեն համատեղ ջանքերը Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման համար
Այս բաժնից
931 դիտում
15:28 18-12-2024
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի խորհրդարանի նախագահ
1150 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1117 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը