39969 դիտում
09:35 31-10-2016
Արտակարգ իրավիճակ Արաբկիր վարչական շրջանում. ճկույթի չափ անցքը մեծանալով՝ դարձել է մի իսկական պատուհաս բնակիչների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ Արաբկիրի թաղապետ Հովհաննես Վարդանյանը զբաղված է Facebook-ում իր աշխատանքային առօրյայի լուսանկարների տեղադրման աշխատանքներով, իր վարչական տարածքում՝ Փափազյան 22 և 23/2 շենքերի հարևանությամբ չգործող կաթսայատան հարևանությամբ դիտահորը բնակիչների համար դարձել է մի իսկական պատուհաս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչներն արդարացիորեն ասում էին. «Մի ճկույթի չափ ճեղք էր։ Էնքան Արաբկիրի թաղապետարանը չլցրեց, որ այն դարձավ փորձանք բնակիչներիս համար։ Բազմաթիվ անգամ ահազանգել ենք թաղապետարան, սակայն այնտեղից պատասխանել են, թե դա մեր գործը չէ, այլ Երևան Ջրինը, մինչդեռ Երևան Ջուրն այստեղ անելիք չունի։ Դրա վերացման աշխատանքները թաղապետարանի իրավասության մեջ է մտնում։ Փոխարեն թերությունը վերացնեին, բերին ճկույթի չափ մի 2 երկաթե ամրան տնգեցին ու իրենց աշխատանքը ավարտած համարելով՝ գնացին։ Քանի անգամ ավտոմեքենա է վնասվել, իսկ ո՞վ է դրա համար պատասխան տալու, մենք էլ չգիտենք։ Հետո էլ ասում են՝ արտակարգ դեպքերի պակաս չկա, որտեղի՞ց լինի, երբ մենք էլ անտարբեր պաշտոնյաների պակաս չունենք։»
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+