211652_close_icon
views-count30596 դիտում article-date 13:06 28-09-2024

Արտակարգ իրավիճակ՝ Արարատի մարզի Դարբնիկ գյուղի կամրջին․ այնտեղ եղած «մահվան դուռ» տանող անցքը մի իսկական պատուհաս է դարձել․ Գնել Սանոսյանը պետք է վարչապետին ապացուցի, որ միայն սեղանի շուրջն ու ավտո քշելուց չի շտապում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այն, որ վերջին տարիներին Հանրապետությունում մեծ թափով աշխատանքներ են իրականացվել ճանապարհաշինարարության ոլորտում՝ դա ակնհայտ է։ Անհերքելի ապացույց է նաև այն, որ ասֆալտապատվել են այնպիսի ճանապարհներ, որտեղ վերջին անգամ քաղաքացիները ասֆալտ են տեսել սովետական տարիներին։

Գաղտնիք չէ, որ կառուցվել ու շարունակում են վերակառուցվել նաև կամուրջներ, բայց ցավալի է, որ հրատապ ծրագրով, չգիտես ինչու, Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության ու նրա հաշվեկշռում եղած «Ճանապարհային դեպարտամենտ» ՓԲԸ-ն մատերի արանքով են նայում այն կամուրջների հիմնովին վերանորգոման աշխատանքին, որոնցից են Արարատի մարզում ժողովրդի կողմից արդեն «մահաբեր» անունը ստացած կամուրջները, այդ թվում Աերացիա թաղամասից դեպի Արարատի մարզ տանող Գետափնյա կամուրջը և Արարատի մարզն Արմավիրի մարզին կապող «Մեյմանդարի», Հովտաշատ տանող ճանապարհին եղած կամուրջները։

Արդեն տևական ժամանակ է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում վարորդներից, ովքեր իրենց զայրույթն են հայտնում, որ պատասխանատուները քար անտարբերության են մատնել նաև Դարբնիկ գյուղից դեպի Հովտաշատի ճանապարհին սովետական տարիներին կառուցված կամուրջի վերանորոգումը, մինչդեռ ամեն պահին կա բավականին լուրջ վտանգ, որ այն հնարավոր է փլուզվի։ Կամուրջի վրա եղած մի քանի մետր երկարությամբ անցքը ասես ճանապարհ բացի դեպի անկենդան աշխարհ ու մարդիկ կամրջի վրայով երթևեկելիս հիմնականում գիշերային ժամերին խաչակնքվում են, որպեսզի չհայտնվեն այդ մեռյալ աշխարհում։ 

Քաղաքացիները ասում էին․ «Օրերս կառավարության նիստերից մեկի ժամանակ լսեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ հայերս սիրում ենք երկու բան արագ անել, մեկը՝ ավտո քշելն է, մեկ էլ ճաշի սեղանի շուրջ ենք արագություն բացում, մտածեցինք, որ, իրոք որ, Փաշինյանը չի սխալվում։ Երևի էս մեր Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և «Ճանապարհային դեպարտամենտի» պատասխանատուները միայն լավ արագ ավտո են քշում ու լավ արագություն են բռնում սեղանի շուրջ, իսկ այս դեպքում, որ կամուրջները ամեն պահին հնարավոր է՝ դառը ողբերգության պատճառ դառնան։ Վերանորոգման գործում առաջնորդվում են կրիայի հոգեբանությամբ, բայց կրիան գոնե դանդաղ հասնում է ապահով վայր, իսկ այս դեպքում, չգիտենք՝ կհասնենք, թե՝ չէ։ Այդ թվում՝ քաղաքացիներ տեղափոխող տրանսպորտային միջոցները»։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս կամուրջը նույնպես պետք է հրատապ հիմնովին կառուցվի, հակառակ դեպքում, եթե Աստված մի արասցե փլուզվի, այդ թվում ավտոմեքենաների շարժի ժամանակ, չկա երաշխիք, որ ողբերգություն տեղի չի ունենա, իսկ Գ․ Սանոսյանն ու նրան ենթակա պատասխանատուները, որոնց ուսերին է դրված ճանապարհի շինարարությունը, կամուրջների վերանորգումը ու նորերի կառուցումը, լավ առիթ է, որ վարչապետ Ն․ Փաշինյանին ապացուցեն, որ իրենք ոչ միայն սեղանի շուրջ ու ավտո քշելուց են շտապում, այլ նաև ժողովրդի դարդին դարման լինելուն։ 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է վարչապետի «Մենք երկու բան ենք արագ անում, մեկը՝ ավտո քշելը, մեկը՝ սեղանի շուրջ ենք արագություն բացում» տեսնայութը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր