211652_close_icon
views-count4501 դիտում article-date 16:31 31-10-2016

Լոռիում թույլ երկրաշարժ է տեղի ունեցել

Հոկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 15.04-ին (Գրինվիչի ժամանակով` 11.04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.1 մագնիտուդով երկրաշարժ` հյուսիսային լայնության 40.770 և արևելյան երկայնության 44.360 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան): Օջախի խորությունը` 10 կմ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը զգացվել է Վանաձորում՝ 2-3 բալ ուժգնությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նմանատիպ նյութեր