211652_close_icon
views-count1494 դիտում article-date 20:08 01-11-2016

Մեծ թվով քրեական գործեր են քննվել, որոնցում պաշտոնատար անձինք են ներգրավվել

Հատուկ քննչական ծառայությունը Բաղրամյան 26-ից կախվածության մեջ չէ. Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը պատասխանելով հարցին, թե իրավապահ մարմինները կառավարվում են մեկ կետից: Դիտարկմանը, թե ՀՔԾ-ում հարուցվում են քրեական գործեր այս կամ այն պաշտոնյայի նկատմամբ, սակայն խոշոր «ձկներին» բռնել չի հաջողվում, Վլադիմիր Հովհաննիսյանն արձագանքեց. «Ձեր դիտարկմանը համաձայն չեմ, եթե հետևեք մեր հրապարակումներին, ապա կտեսնեք, որ բավականին մեծ թվով քրեական գործեր են քննվել, որոնցում պաշտոնատար անձինք են ներգրաված եղել»:

Նմանատիպ նյութեր