211652_close_icon
views-count3949 դիտում article-date 19:52 01-11-2016

Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Սիսիանից Գորիս տանող միջպետական ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մ: Մաշված անվադողերի պատճառով ճանապարհին կանգնած են 5-6 տրանսպորտային միջոցներ, որոնք չեն խոչընդոտում երթևեկությանը: [color=#CC0000]ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների կողմից ավտոճանապարհներին շուրջօրյա հերթապահություն է իրականացվում, որի ընթացքում կատարվում են ճանապարհների մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են։ [/color] [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր