948 դիտում
17:42 01-12-2022
Գորիս-Սիսիան հատվածում և Սարավանի լեռնանցքում խիտ մառախուղ է. տեսանելիությունը՝ 10-40 մետր
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Արտաշավանի ավտոճանապարհին, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-40 մետր։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Սիսիանի, Մեղրիի, Սպիտակի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Նմանատիպ նյութեր
3946 դիտում
19:52 01-11-2016
Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մ
Այս բաժնից
706 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»