211652_close_icon
views-count15562 դիտում article-date 10:38 01-11-2016

Լոռու մարզում ճանշինի և ճանապարհային ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում ապառաժ քարերը հեռացվեցին ճանապարհից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 03։00-04։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքից Սարահարթ թաղամաս տանող ճանապարհի 3-րդ կմ հատվածում ժայռաբեկորները պոկվել են և թափվել են ճանապարհին՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի։ Նշված վայր են ժամանել փրկարարներն ու ճանշինի աշխատակիցները։ Վաղ առավոտյան ժամանել է նաև Ալավերդիի քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը և տեղում ծանոթացել իրավիճակին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանշինականները վերամբարձ կռունկի միջոցով ճանապարհից հեռացրել են մեծ ժայռաբեկորները, այնուհետև Ալավերդու քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի աշխատակիցները ճանապարհը մաքրել են ավելի փոքր քարերից։ Տեղում աշխատել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները։ Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 179+
179+

Նմանատիպ նյութեր