22523 դիտում
16:06 19-01-2016
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի գլխավորությամբ «Նոտարի բակից» հեռացվեցին գետնին թափված ապառաժ քարերը. բնակիչները գոհ են քաղաքային իշխանություններից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուննվարի 18-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել Երևանի Բաղրամյան պողոտայում, ժողովրդին հայտնի «Նոտարի բակում» տեղի ունեցած արտակարգ դեպքից, երբ հսկայական ժայռաբեկորները կեսգիշերից հետո թափվելով՝ իրենցից լուրջ վտանգ էին ներկայացնում բնակիչների համար:
Հրապարակումից հետո Երևանի քաղաքապետարանը քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի գլխավորությամբ երեկ մի քանի ժամ անցկացրել են նշված վայրում և հատուկ տեխնիկայի միջոցով բնակիչների օգնությամբ հեռացրել նշված հատվածից ապառաժ քարերը:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/18/74880/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 18-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ից մինչև 01:30-ն ընկած ժամանակահատվածում հսկայական ապառաժ քարերի փլուզում էր տեղի ունեցել Բաղրամյան 1-ին փակուղու թիվ 14 շենքի հարևանությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել, սակայն ընկած քարերը մեծ վտանգ էին իրենցից ներկայացնում: Շենք մտնող ճանապարհն էլ ամբողջովին փակվել էր: Փլուզման հետևանքով վնասվել էր նաև բնակիչներից մեկի ավտոտնակի պատը, իսկ մի քանի սեփական տներ էլ, կարելի էր ասել, «կախված էին մազից», ու եթե պատկան մարմինները կարճ ժամանակում թափված քարերը չհեռացնեին և բետոնե պատնեշ չկառուցեին, չէր բացառվում, որ եղանակային այս պայմաններում մի քանի տներ կփլուզվեին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+