211652_close_icon
views-count2099 դիտում article-date 12:18 01-11-2016

Նախագահական ապարատի ծախսերը կրճատվել են. Արմեն Գևորգյան. tert.am

Հայաստանի 2017թ․ պետական բյուջեով նախատեսվում է ՀՀ Նախագահի աշխատակազմին հատկացնել 4 միլիարդ 522 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 504 միլիոնով։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2016/11/01/armen-gevorgyan/2179137]tert.am[/url]-ը։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ նախագահի հրամանով լուծարվել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը, և այն դարձել է նախագահի աշխատակազմի ստորաբաժանում: Ի դեպ, Արմեն Գևորգյանը չի բացառում, որ նախագահի աշխատակազմում կարող են բյուջեի ծախսերի նոր խնայողություններ լինել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգյանն ընդգծեց՝ եթե այս տարվա կամ մյուս տարվա ընթացքում ՀՀ Նախագահը կամ աշխատակազմը տեսնեն, որ ինչ-որ տեղ խնայողություն անելու կամ ավելի ռացիոնալ մոտեցում ցուցաբերելու կարիք կա, որևէ մեկը իրենց չի խանգարի իրականացնել այդ աշխատանքը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2016/11/01/armen-gevorgyan/2179137]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր