26782 դիտում
10:33 02-11-2016
Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում Opel-ը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանում Opel մակնիշի 34 LF 204 համարանիի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար վարորդին օգնության են հասել Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, ովքեր հատուկ քարշակով մեքենան դուրս են բերում ձորից։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6320 դիտում
23:55 11-12-2016
Սյունիքի մարզում և Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց