75533 դիտում
09:46 14-06-2017
Խոշոր ավտովթար Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում. 10 տոննա գառան մսով բարձված բեռնատարը կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 13-ի, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 37-ամյա Ղոլամռասուլ Մուհամադնուր Բարահուին իր վարած Mercedes Square մակնիշի 97 P82 310 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի /Քյարքի/ ոլորաններում, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել;
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ղ. Մուհամադնուր Բարահուին ու նրա ուղևոր՝ Իրանի քաղաքացի, 41-ամյա Ալիմե Մուհամադնուր Բարահուին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր իրենց կենտրոնի ռեանիմոբիլով մեկնելիս են եղել Գորիս, որպեսզի այնտեղից առողջական խնդիրներ ունեցող մի երեխայի տեղափոխեին «Արաբկիր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանաասար Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Համբարյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը։
Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկները։
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Էդգար Զոհրաբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել 10 տոննա գառան մսով՝ մորթված և փաթեթավորված վիճակում և այն Իրան էին տեղափոխում Մասիս քաղաքում գործող «Ոսկեկաթ» ՍՊԸ-ից։ Իսկ վիրավոր վարորդն ու վիրավոր ուղևորն էլ եղբայրներ են։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
26779 դիտում
10:33 02-11-2016
Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում Opel-ը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ