211652_close_icon
views-count1397 դիտում article-date 14:30 02-11-2016

ՌԴ Պետդուման վավերացրել է Աբխազիայում միավորված զորքերի խմբավորման ստեղծման մասին համաձայնագիրը

ՌԴ Պետդուման վավերացրել է Ռուսաստանի և Աբխազիայի միջև միավորված զորքերի խմբավորման ստեղծման մասին համաձայնագիրը, տեղեկացնում է Rosbalt-ը։ Համաձայնագիրը ստորագրվել էր 2015 թվականի նոյեմբերի 21-ին, Մոսկվայում և շոշափում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ՌԴ պաշտպանունակությունն ու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։ Փաստաթուղթը նախատեսում է երկու պետությունների միջև միավորված զորքերի խմբավորման հիմքով պաշտպանության ու անվտանգության ընդհանուր տիրույթի ստեղծում։ Այն ուղղված չէ երրորդ երկրներին։

Նմանատիպ նյութեր