211652_close_icon
views-count3098 դիտում article-date 09:35 16-11-2016

ՀՀ և ՌԴ զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը օտարերկրյա դեսպանների մոտ անհանգստություն է առաջացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հավանություն է տվել ՀՀ և ՌԴ զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագրին։ Ըստ այդմ, ՌԴ ՊՆ-ն ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ կվարի հայկական կողմի հետ և համաձայնագիր կստորագրի Ռուսաստանի անունից։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները, որոնք ներկայացնում են արևմտյան ուղղությունը և ԱՄՆ, տեղի իշխանություններից խնդրել են պարզաբանել համաձայնագրի էությունը։ Մեր տեղեկություններով՝ առաջիկայում տարբեր ֆորմատների հանդիպումներ կլինեն, որպեսզի հնչեցվեն բոլոր հարցերի պատասխանները։ Այդուհանդերձ, «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ՊՆ-ից պարզել՝ ինչ է ենթադրում հրամանագիրը։ «Խոսքը վաղուց գոյություն ունեցող հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին է։ Դրա մեջ մտնում են ինչպես Հայաստանում տեղակայված ռուսական ուժերը, այնպես էլ հայկական բանակի որոշակի ստորաբաժանումներ։ Մնացած գործառույթները, կազմ-կառուցվածքային այլ հարցերը մեկնաբանման ենթակա չեն»,– հայտնեցին ՊՆ-ից»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր