2900 դիտում
18:58 02-11-2016
Պետություն-բիզնես երկխոսության նոր հարթակ. մեկնարկել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի առաջին նիստը
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ այսօր մեկնարկել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի գործունեությունը, որի նպատակը պետություն-գործարար համայնք արդյունավետ երկխոսության կայացումն է: Կոմիտեի ղեկավարը բարեփոխումների գործընթացում կարևորել է խորհրդի ակտիվ մասնակցությունը. «Մենք գործելու ենք թափանցիկ և հասարակությունից ստացված յուրաքանչյուր ազդակ դառնալու է քննարկման առարկա»: Վարդան Հարությունյանի գնահատմամբ՝ բարեփոխումների հիմքում բիզնեսի դիտարկումն է որպես պետության գործընկեր՝ ընդգծելով հարկային և մաքսային ծառայողի կերպարի արմատական փոփոխության կարևորությունը:
Անդրադառնալով ստվերի կրճատմանն ուղղված քայլերին՝ ՊԵԿ նախագահը շեշտել է, որ այս գործընթացում ևս համատեղ ջանքերով պետք է հասնել դրական արդյունքի: «Ստվերում գործող տնտեսվարողները չեն ընդունվելու պետության և հասարակության կողմից: Անհրաժեշտ է տարանջատել սպիտակ դաշտում գործող բիզնեսին»,-ընդգծել է Վարդան Հարությունյանը: Նիստում քննարկվել են գործարար հատվածի, հասարակական կառույցների առաջարկություններն ու կոմիտեի մշակած օրինագծերը:
Նոր հարթակի միջոցով հնարավորություն կունենանք արդյունավետ մասնակցել հարկային և մաքսային վարչարարության բարելավման գործընթացին, տնտեսական հարցերի քննարկմանը. խորհրդի անդամները դրական սպասումներ ունեն համատեղ աշխատանքից՝ ակնկալելով արդյունավետ երկխոսության շարունակականություն և կարճ ժամանակահատվածում բարեփոխումների էական արդյունք:
Խորհուրդը նիստերը կգումարի մեկամսյա պարբերականությամբ, իսկ հրատապ խնդիրներին կտրվեն օպերատիվ լուծումներ՝ կազմակերպելով մասնագիտական քննարկումներ. ՊԵԿ նախագահի հանձնարարականն է:
[b]ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»