3164 դիտում
16:19 26-12-2016
ՊԵԿ-ը և ՀԿ-ները մեկտեղում են ջանքերը. կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի՝ 2016թ. ամփոփիչ նիստը
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 26-ին կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի երկրորդ նիստը: Տարվա ամփոփիչ հանդիպմանը մասնակցել են բիզնեսի և հաշվապահների հանրության շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ու միջազգային աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչները:
Չհարկվող շրջանառության դեմ իրականացվող միջոցառումների համատեքստում կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը կարևորել է հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը. «Առանց հասարակական սեկտորի ներգրավման ստվերի դեմ պայքարը լիարժեք չի կարող լինել:
Հաշվապահական ընկերությունները տեսնում են խնդիրները, հետևաբար կոմիտեի կոչն ընդունողների հետ միասին կարող ենք իրավիճակ փոխել»: Ակտիվ երկխոսության ընթացքում կառուցողական առաջարկներ ներկայացնող խորհրդի անդամները միաժամանակ փաստել են, որ այս ձևաչափով առաջին հանդիպումից հետո նկատելի տեղաշարժ է կատարվել հարկային և մաքսային ոլորտներում:
«Բարեփոխումների մի քանի ամիսների ընթացքում բիզնեսը փաստում է, որ հարկային և մաքսային գործընթացները պարզեցվել են, և դրանց համար անհրաժեշտ ժամանակը մի քանի անգամ կրճատվել է»,-նկատել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան: Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը հատկապես առանձնացրել է ՊԵԿ նախագահի հետևողականության շնորհիվ ստուգումների արդյունքում թերացումներ չհայտնաբերելու դեպքում վճարման ենթակա լրացուցիչ գումարներ չառաջադրելու կարևորությունը. «Օբյեկտիվորեն պետք է արձանագրենք, որ բարեփոխումներն առարկայական են դարձել՝ խոսքից անցնելով գործնական քայլերի մակարդակ: Վարչարարական բնույթի բազմաթիվ հարցեր, որոնք թղթաբանական քաշքշուկ և ժամանակի կորուստ են ենթադրում, անմիջապես ուշադրության են արժանանում և լուծվում»:
[b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»