211652_close_icon
views-count2840 դիտում article-date 20:03 02-11-2016

Մարդիկ հոգեբանորեն այդպիսին չեն, քմծիծաղ են տալիս իրենց ստորագրածի վրա. Ավետիք Իշխանյան

Հայաստանը միջազգային կազմակերպություններին անդամակցության փաստաթղթերը ձևական է ստորագրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: «Հայաստանը, լինելով միջազգային կազմակերպությունների անդամ, ձևական է ստորագրել փաստաթղթերը, որովհետև մարդիկ հոգեբանորեն այդպիսին չեն, քմծիծաղ են տալիս իրենց ստորագրածի վրա»,- նշեց Իշխանյանը: Հելսինկյան կոմիտեի նախագահը նշեց, որ քաղաքական կամք չկա՝ փոփոխություններ կատարելու և դադարեցնելու լրագրողների նկատմամբ բռնությունները:

Նմանատիպ նյութեր