13815 դիտում
20:36 02-11-2016
Մոսկվայում երթուղայինի վարորդը ղեկին կորցրել է գիտակցությունը և մեքենայով մխրճվել կանգառում կանգնած մարդկանց մեջ. կա 1 զոհ, 4 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի Լյուբլինո մետրոյի կայարանի հարևանությամբ՝ Կրասնոդարսկայա փողոցում, Iveko մակնիշի միկրոավտոբուսի վարորդը սրտի հետ առկա խնդիրների պատճառով վատ է զգացել և կորցրել է գիտակցությունը, ինչի հետևանքով տրանսպորտային միջոցը կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել կանգառում այդ պահին գտնվող մարդկանց ամբոխի մեջ:
Ըստ Life News-ի տեղեկությունների՝ վթարի հետևանքով մահացել է երիտասարդ կին, ևս 4 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Աղբյուրի պնդմամբ՝ միկրոավտոբուսը սպասարկում է Մոսկվայի 528 երթուղին:
Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների նրեկայացուցիչները:
***
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ մահացած 31-ամյա կինը հղի էր, իսկ 4 վիրավորների մեջ կա 15-ամյա դպրոցական:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3124 դիտում
23:08 18-10-2016
Բրազիլական Սան Պաուլոյում կին վարորդը մեքենայով մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ. կա 2 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
421 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1024 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
697 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել