Մահացել է հայտնի ծաղրածու Օլեգ Պոպովը
Կյանքի 87-րդ տարում մահացել է աշխարհահռչակ ծաղրածու Օլեգ Պոպովը։ Այս մասին հայտնել է Tass գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ժողովրդական արտիստ Էդվարդ Զապաշնիին։
«Օլեգ Պոպովը վախճանվեց։ Ինձ հենց նոր զանգահարեց «Պետկրկեսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Իվանովը և հայտնեց այդ մասին»,-ասել է Զապաշնին։
Պոպովը մահացել է Դոնի Ռոստովում, որտեղ մեկնել էր հյուրախաղերի։
«Նա իրեն շատ լավ էր զգում, երեկոյան նստած էր և հեռուստացույց էր նայում և հանկարծ դա պատահեց, անսպասելի»,-պատմել է Իվանովը։
Խորհրդային միության փլուզումից հետո Պոպովը Գերմանիա էր մեկնել և Էգլոֆշթայնում աշխատել էր «Երջանիկ Հանս» բեմական կեղծանվամբ: Իսկ 2015 թվականի հունիսին՝ Գերմանիայում 24 տարի ապրելուց հետո նա առաջին անգամ այցելեց Ռուսաստան։