Արցախում է գտնվում Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին ընդունել է Ռուսաստանի պարի միության նախագահ, պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովին:
Նախագահը ողջունել է մշակութային հայտնի գործիչների այցելություններն Արցախ՝ կարևորելով դրանք մեր երկրի մշակութային կյանքի զարգացման տեսանկյունից:
Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից: