211652_close_icon
views-count45308 դիտում article-date 10:16 04-11-2016

ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանն ու ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը գիշերային այց կատարեցին համալսարանի տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, Ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի աշխատակիցները՝ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի կարգադրությամբ Երևանի Ալեք Մանուկյան փողոցում՝ Հայաստանի Պետական Համալսարանի դիմաց, սկսել են ճանապարհների գծանշումների թարմացման, նոր ցուցանակների տեղադրման աշխատանքները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքներին ներկա են գտնվել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը և ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։ Աշխատանքները ղեկավարել է նշված հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը: ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կարգարդությամբ՝ ՃՈ պետ Ե. Կարապետյանի հսկողությամբ նույն աշխատանքները կատարվում են նաև մարզերում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առաջիկայում նմանատիպ աշխատանքները շարունակելու է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, որի աշխատանքները նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարությամբ դրվել է նախարարության բաժնի պետ, ով սպասարկում է ճանշինները՝ Աշոտ Արշակյանի հսկողության վրա: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/26/99433/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը կեսգիշերին այցելել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ Սայաթ-Նովա փողոցից դեպի Բաղրամյան պողոտա ընկած ճանապարհահատվածում տեղադրվում էին լուսացույցները եզերող նոր լուսային ժապավենները և փորձնական գնահատվում էր դրանց էֆեկտիվությունը: Տեղադրված լույսերը միտում ունեն վարորդներին զգուշացնել, որ ճանապարհի բաժանված գոտիներում երթևեկությունը շարունակելու համար լուսացույցի կանաչ ազդանշանը վառվում է տարբեր գոտիների համար առանձին և ասենք, օրինակ, երբ երթևեկությունը թույլատրվի միայն ուղիղ, աջ չերթևեկեն և լատինական «L» տառը հուշի, որ աջ գոտու կանաչ լույսը վառվելու է առանձին: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր