211652_close_icon
views-count5030 դիտում article-date 21:07 04-11-2016

Բակո Սահակյանը Կարեն Կարապետյանին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին: Քննարկվել է հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը մեկ անգամ ևս շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրա վարչապետության օրոք կշարունակի հետևողականորեն զարգանալ ու ընդլայնվել ՀՀ և ԼՂՀ բարձր մակարդակի վրա գտնվող տնտեսական համագործակցությունը: Բակո Սահակյանը Կարեն Կարապետյանին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, որով նա պարգևատրվել էր ս.թ. օգոստոսի 30-ին` սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրների իրականացման գործում Արցախին ցուցաբերած աջակցության համար և ի նշանավորումն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր