211652_close_icon
views-count2556 դիտում article-date 20:04 27-03-2017

ԱՀ Նախագահը «Մեսրոպ Մաշտոց» շքանշան է հանձնել բարերար Սերգեյ Համբարձումյանին

ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին ընդունել է ռուսաստանահայ բարերար Սերգեյ Համբարձումյանին: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը սոցիալ-տնտեսական կարեւորագույն խնդիրների իրականացման գործում հայրենիքին ցուցաբերած աջակցության համար բարերարին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան:

Նմանատիպ նյութեր