51380 դիտում
10:39 05-11-2016
Մարտունու քննչական բաժնում քննություն է սկսվել 63-ամյա տեղաբնակի նկատմամբ. նրա շոգեբաղնիքում զբաղվում էին պոռնկությամբ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մարտունի քաղաքի Սայաթ Նովա փողոցի 34/1 տան բնակիչ, 63-ամյա Արծրուն Կարապետյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Մարտունի քաղաքում գտնվող իրեն պատկանող շոգեբաղնիքը Երևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Գյուլնարա Խուդոյանին, Արմավիրի մարզի բնակիչներ, 42-ամյա Քրիստինե Խաչատրյանին, 29-ամյա Հերմինե Գևորգյանին և Արարատի մարզի բնակիչ, 43-ամյա Գայանե Հակոբյանին տրամադրելու համար, որտեղ վերջիններս զբաղվել են պոռնկությամբ՝ տարբեր տղամարդկանց հետ ունենալով սեռական հարաբերություններ՝ 5000 դրամի դիմաց։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2244 դիտում
13:43 02-09-2019
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել
Այս բաժնից
5266 դիտում
21:28 17-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (19.01.2025 թ․)