3706 դիտում
12:22 05-11-2016
Կարեն Կարապետյանը և Բակո Սահակյանը քննարկել են տնտեսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Արցախի նախագահը շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ ու արդյունավետ գործունեություն: Արցախի նախագահը հույս է հայտնել, որ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակահատվածում հայկական երկու պետությունների բարձր մակարդակի վրա գտնվող տնտեսական համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ ու ընդլայնվել:
Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տնտեսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանի հրամանագրով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով՝ սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրների իրականացման գործում Արցախին ցուցաբերած աջակցության համար և ի նշանավորումն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի:
Նմանատիպ նյութեր
1568 դիտում
14:04 23-03-2015
Բակո Սահակյանը և Արմեն Աշոտյանը քննարկել են ԿԳ ոլորտում Հայաստանի և Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր
5669 դիտում
20:30 05-11-2016
Հայաստանի և Արցախի վարչապետները քննարկել են տնտեսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»