211652_close_icon
views-count1568 դիտում article-date 14:04 23-03-2015

Բակո Սահակյանը և Արմեն Աշոտյանը քննարկել են ԿԳ ոլորտում Հայաստանի և Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Քննարկվել են Արցախում գիտության եւ կրթության զարգացմանը եւ այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ համագործակցությունը ՀՀ եւ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը մեծապես նպաստում է նշված ոլորտում մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի արդյունավետորեն իրականացմանը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր