13078 դիտում
20:00 29-09-2017
Արցախի պատանիներն ու երիտասարդները սովորում են գորգագործության հմտությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շուշիի և հարակից շրջանների 100 պատանիներ և երիտասարդներ արդեն մի քանի ամիս սովորում են գորգագործության հմտությունները։ Դասընթացները մի քանի փուլով իրականացնում է «Նարեկացի» արվեստի միավորում» Շուշիի մասնաճյուղ» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
«Նարեկացի» արվեստի միավորման Շուշիի մասնաճյուղը ձեռք է բերել դազգահներ, թելեր, համապատասխան այլ պարագաներ՝ ուսուցումը կազմակերպելու համար։ Դասընթացները վարում են հմուտ մասնագետները։
Շուշիի «Նարեկացի» արվեստի միավորման ներկայացուցիչ Մարիամ Անդրեասյանը նշում է, որ իրենց մեծագույն նպատակը սաների համար զբաղվածություն ստեղծելն է։ Նա հույս է հայտնում, որ գորգագործություն սովորող տղաներն ու աղջիկները հետագայում ավելի հեշտությամբ կկարողանան իրենց տեղը գտնել աշխատաշուկայում։
Ծրագրի շրջանակներում դասընթացների մասնակիցներն այցելում են Ստեփանակերտի կարպետագործության գործարան, որտեղ ավելի մոտիկից են ծանոթանում հին ավանդույթներ ունեցող այս արհեստին։
Ծրագրի մասնակիցներն այժմ պատրաստվում են նոյեմբերի 30-ին կայանալիք ցուցահանդեսին, որտեղ պետք է ներկայացնեն իրենց գործած տարբեր չափսերի 10 գորգերն ու կարպետները։
Մանրամասները՝ տեսանյութում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1420 դիտում
21:55 24-09-2014
«Ղարաբաղ Կարպետը» վերականգնում և տարածում է հայկական գորգագործության ավանդույթները
1146 դիտում
12:54 28-08-2014
Երիտասարդները սովորում են խեցեգործության գաղտնիքները
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»